Կիևում կայացել է Հայ-ուկրաինական գործարար խորհրդի անդրանիկ նիստը
copy image url

Կիևում կայացել է Հայ-ուկրաինական գործարար խորհրդի անդրանիկ նիստը

Ներքին 3 տարի առաջ - 23:54 16-02-2022
Կիևում կայացել է Հայ-ուկրաինական գործարար խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ստորագրվել է դրա ստեղծման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

Խորհրդի ստեղծումը նախաձեռնել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Ուկրաինայի արդյունաբերողների ու ձեռներեցների միությունը՝ երկու երկրների դեսպանությունների ակտիվ աջակցությամբ։

Ողջույնի խոսքով են հանդես եկել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն ու УСПП-ի նախագահ Անատոլի Կինախը։

Գործարար խորհուրդը կնպաստի երկրների տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը, մասնավոր և ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացմանը։ Համաձայնագիրը շուտով կհամալրվի նաև 2022 թվականի առաջնահերթությունների և համատեղ գործունեության ցանկով։

Ի թիվս այլ հարցերի, դիտարկվում է 2022 թվականի հունիսին Երևանում կայանալիք գործարար համաժողովին ուկրաինական պատվիրակության մասնակցության հեռանկարը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ