ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հայտարարություն են արել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
copy image url

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հայտարարություն են արել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 22:41 16-02-2022
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է.

«Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինայում և նրա շրջակայքում, ինչպես նաև Բելառուսում ռուսական ռազմական շատ լայնածավալ, չարդարացված ռազմական կուտակումների կապակցությամբ: Մենք խստորեն կոչ ենք անում Ռուսաստանին ընտրել դիվանագիտության ուղին և անհապաղ դադարեցնել ռազմական կուտակումները և դուրս բերել զորքերը Ուկրաինայից՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների։ Մենք հավատարիմ ենք մնում Ռուսաստանի նկատմամբ մեր երկակի մոտեցմանը. ուժեղ զսպվածություն և պաշտպանություն՝ զուգորդված երկխոսության համար բաց լինելու հետ:

Ռուսաստանի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում Եվրատլանտյան անվտանգության համար։ Ուստի ՆԱՏՕ-ի բոլոր անդամների պաշտպանությունն ապահովելու համար, մենք լրացուցիչ ցամաքային ուժեր ենք տեղակայում Դաշինքի արևելյան հատվածում, ինչպես նաև լրացուցիչ ծովային և օդային միջոցներ, ինչպես հայտարարել են ՆԱՏՕ-ի երկրները, և բարձրացրել ենք պատրաստվածության մակարդակը։ Մեր միջոցառումները կանխարգելիչ են և մնում են կանխարգելիչ, համաչափ և ոչ էսկալացիոն։ Մենք պատրաստ ենք էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանական և զսպող դիրքերը՝ ցանկացած անկանխատեսելի իրավիճակներին արձագանքելու համար։

Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին մեր հանձնառությունն անխախտելի է: Մենք միասնական ենք միմյանց պաշտպանելու մեր վճռականության մեջ: ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում եվրոպական անվտանգության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին, ներառյալ այն, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչպես կապահովի իր անվտանգությունը: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ինչպես արդեն նշվել է, Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա Ուկրաինայի դեմ կունենա հսկայական հետևանքներ: ՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել համապատասխան շահագրգիռ կողմերի և այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ:

ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները շարունակում են դիվանագիտություն և երկխոսություն Ռուսաստանի հետ եվրատլանտյան անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում։ Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին, ինչպես նաև նորմանդական ձևաչափով մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը։ Մենք նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնել մասնակցելու Եվրոպական անվտանգության նորացված երկխոսությանը, որը նախաձեռնել է Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ Մենք զգալի առաջարկներ ենք ներկայացրել Ռուսաստանի կողմից՝ եվրաատլանտյան տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ամրապնդելու համար և սպասում ենք պատասխանի։ Մենք բազմիցս առաջարկել և առաջարկում ենք հետագա երկխոսություն Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում և պատրաստ ենք փոխգործակցության։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին փոխադարձ քայլեր ձեռնարկել և ընտրություն կատարել դիվանագիտության և լարվածության թուլացման օգտին»:

Ամենից շատ դիտված