Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվի Գանդիի նամակը՝ հասցեագրված Ադոլֆ Հիտլերին
copy image url

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվի Գանդիի նամակը՝ հասցեագրված Ադոլֆ Հիտլերին

Արտաքին 3 տարի առաջ - 18:57 15-02-2022
Մայիսին վերջապես Տրետյակովյան պատկերասրահում կբացվի «Հնդկաստան! New Art» ցուցահանդեսը, որը հետաձգվել էր հարավասիական պետությունում ստեղծված համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով։ Ի սկզբանե նախագիծը նախատեսվում էր ներկայացնել մեկ տարի առաջ։ Ցուցահանդեսը կլինի ժամանակակից հնդկական արվեստի առաջին խոշոր հետահայաց ցուցադրությունը ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում։

Ցուցանմուշներում կներառվեն Հնդկաստանի ժամանակակից արվեստի գործընթացի բոլոր կարևորագույն ներկայացուցիչների ստեղծագործությունները, այդ թվում՝ Մրինալինի Մուկերջիի, Սուբոդհա Գուպտայի, Ամարա Կանվարի, Շիլպա Գուպտայի, Անիտա Դյուբեի և Անիշա Կապուրի։ Ընդհանուր առմամբ կներկայացվեն 80-ից ավելի վարպետների աշխատանքներ՝ հիմնականում մեծ ինստալյացիաներ։

Խոստանում է սենսացիոն լինել ինստալյացիան, որը ցուցադրվել է 2019 թվականին Վենետիկի բիենալեում։ Դրա հիմքում ընկած է Գանդիի նամակը՝ հասցեագրված Ադոլֆ Հիտլերին, որը նա գրել է 1939 թվականին։ Դրանում Գանդին գերմանացի բռնապետին կոչ է անում կանգ առնել և աշխարհը չդնել կործանման սպառնալիքի տակ: