Կանադայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է ազգային զորախմբի մի մասը Ուկրաինայից եվրոպական այլ երկրներ տեղափոխելու որոշման մասին։
Հստակեցվում է, որ նախատեսվում է տեղափոխել կանադական Unifier առաքելության մեջ ներգրավված զինվորականներին։ Որպես նման որոշում ընդունելու պատճառ է նշվում Ուկրաինայում «ընթացիկ բարդ իրավիճակը»։
Ընդ որում, զինծառայողների տեղակայման նոր վայրերի, նրան թվի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում։