Երկու տարի անց Վենետիկում կրկին կառնավալ է անցկացվում
copy image url

Երկու տարի անց Վենետիկում կրկին կառնավալ է անցկացվում

Ավելին 3 տարի առաջ - 22:17 13-02-2022
2020 թվականից ի վեր առաջին անգամ Վենետիկում մեկնարկել է կառնավալը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու տարի այն չէր անցկացվում։ Բայց իշխանությունները մեղմացրել են սահմանափակումները և չեղարկել փողոցներում բժշկական դիմակներ կրելը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, «Հիշիր ապագայի մասին» կարգախոսով կառնավալը կտևի մինչեւ մարտի 1-ը։ Քաղաքի բնակիչներն ու նրա հյուրերն այն համարում են հույսի կառնավալ և կարծում են, որ շուտով կկարողանան վերադառնալ բնականոն կյանքին։
Սակայն քաղաքային իշխանությունները չեղարկել են հիմնական երթը՝ զանգվածային վարակից խուսափելու համար։ Այցելուները սակայն հնարավորություն կունենան վայելելու կենդանի երաժշտություն, կրկեսի, բացօթյա թատրոնի, բեմական ինստալացիայի, ակրոբատների և ծաղրածուների ներկայացումները: Ոստիկանության տվյալներով՝ կոստյումների շոուի մոտ 50 000 մասնակից է եկել քաղաք։

Ամենից շատ դիտված