ԵՄ-ն տեղեկացրել է հակառուսական պատժամիջոցների պատրաստման մասին
copy image url

ԵՄ-ն տեղեկացրել է հակառուսական պատժամիջոցների պատրաստման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 10:44 12-02-2022

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը արևմտյան երկրների ղեկավարներին տեղեկացրել է մշակվող հակառուսական պատժամիջոցների մասին, որոնք կկիրառվեն Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Եվրամիության հայտարարությանը։

«Ֆոն ​​դեր Լյայենը տեղեկացրել է ոլորտային և անհատական ​​պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի դեպքում։ Նա հաստատել է, որ բոլոր հնարավոր տարբերակները դիտարկվում են, և որ պատժամիջոցները կվերաբերեն էներգետիկային, ֆինանսական հատվածին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։