Բժիշկ Գինցբուրգը նշել է թոքերի համար ամենաօգտակար մթերքը
copy image url

Բժիշկ Գինցբուրգը նշել է թոքերի համար ամենաօգտակար մթերքը

Արտաքին 3 տարի առաջ - 10:38 11-02-2022

Սննդաբան Միխայիլ Գինցբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է թոքերի համար ամենաօգտակար մթերքի մասին։ Նա պարզաբանել է, որ դա լոլիկն է։

Նրա խոսքով, չինացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են ախտահարված թոքերով ծխողներ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լոլիկը նպաստում է շնչառական համակարգի վերականգնմանը։

«Պարզվել է, որ օրական երկու լոլիկ ուտելու դեպքում թոքերի գործառույթների վերականգնումը զգալիորեն արագանում է»,- ասել է Գինցբուրգը։

Ի թիվս այլ բաների, լոլիկն օգտակար է տարեցներին, այն պաշտպանում է թոքերի տարիքային ինվոլյուցիայից:

«Որոշակի տարիքում մարդու օրգանիզմում կարող է զարգանալ շնչառական կամ սիրտ-թոքային անբավարարություն։ Ուստի սննդակարգում լոլիկի ներառումն անհրաժեշտ է։ Այս բանջարեղենը կանխում է թոքերի տարիքային ախտահարումը»,- ամփոփել է Գինցբուրգը։

Ամենից շատ դիտված