Ռուս խաղաղապահները ԼՂ զորավարժարանում վարժանքներ են անցկացրել հրաձգային զինատեսակներով և ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինություններով։
«Տանկոդրոմի մայրուղու վրա զրահամեքենաների անձնակազմերը նորմատիվներ են մշակել վարման վերաբերյալ, տեղանքում բարձր արագություններով արգելքներ են հաղթահարել և կատարել կրակային վարժություններ ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինությունից մեկական և խմբային թիրախներով»,- ասել են գերատեսչությունից։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նաև հրաձգային զենքից կրակային պատրաստության վարժանքներ են կատարել։
Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։
ԼՂ 27 դիտակետերում խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկում են իրականացնում։