44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով
copy image url

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

Ներքին 3 տարի առաջ - 16:01 10-02-2022

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

ՔՊ-ն դեռ նախորդ տարի հուլիսին էր հայտնել քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին:

Ամենից շատ դիտված