ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել «հիմարություններ չանել» և Ուկրաինային ՀՀՊ համալիրներ չմատակարարել
copy image url

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել «հիմարություններ չանել» և Ուկրաինային ՀՀՊ համալիրներ չմատակարարել

Արտաքին 3 տարի առաջ - 16:57 09-02-2022

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային THAAD հակահրթիռային պաշտպանության համալիրների հնարավոր մատակարարումը, ամերիկյան կողմին կոչ է արել հիմարություններ չանել։

«Մենք այժմ ևս կոչ ենք անում մեր ամերիկացի գործընկերներին, որոնց հետ երկխոսության մեջ ենք տարբեր մակարդակներում՝ ներառյալ ամենաբարձր մակարդակը, հիմարություններ չանել, շրջահայաց վարվել, չօգտվել իրավիճակից՝ այն ավելի ու ավելի փակուղի տանելու համար»,- ասել է դիվանագետը «Վալդայ» ակումբում կլոր սեղանի ժամանակ:

Պանկինը հավելել է, որ ԱԳՆ-ն մտադիր է շարունակել դիվանագիտական ​​մեթոդների օգտագործումը իրավիճակը կարգավորելու համար, իսկ ռուս զինվորականները «կհոգան ուրիշների մասին»։

Ամենից շատ դիտված