Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդը դիմել է օրենքով գողերին
copy image url

Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդը դիմել է օրենքով գողերին

Արտաքին 3 տարի առաջ - 14:51 07-02-2022

Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովը՝ հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ, հաշտության կոչով դիմել է օրենքով գողերին։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը։

14 տարի առաջ գողական աշխարհում տեղի է ունեցել պառակտում, որին Շաքրոն որոշել է վերջ տալ։ Նա ստեղծված իրավիճակը անվանել է «կոլապս»։ Մասնավորապես, հեղինակությունն առաջարկել է հանցավոր աշխարհի անդամների վերաբերյալ չընդունել հեռակա որոշումներ. հենց նման գործողությունների պատճառով էլ այդ ժամանակ տեղի է ունեցել հակամարտություն։

«Խախտվել են մեր բոլոր կենսական հիմքերը: Չկա ընդհանուր միասնություն, չկա լիարժեք շրջանակ։ Ոմանք չեն ցանկանում լսել մյուսներին»,- ասվում է Շաքրոյի ուղերձում:

Նրա դիմումի երկրորդ կարևոր կետը բոլոր գողերի վերանայման վերաբերյալ առաջարկն է, ովքեր պառակտումից հետո ընդունվել են նրանց շարքերը։ Դիմումի հեղինակը նման հեղինակություններին անվանում է «փաթաթված»։ Վերջիններիս թվին է պատկանում բոլոր գողերի շուրջ մեկ երրորդը՝ ներառյալ Շաքրոյի մի քանի հարազատները։