Արթուր Գրիգորյանի երաժշտական դարաշրջանը պետք է նոր սերունդը շարունակի. ընկերները՝ մաեստրոյի մասին

Խոսք 3 տարի առաջ - 16:05 06-02-2022

Այսօր հրաժեշտ տվեցինք ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին, ով երկար ժամանակ տառապում էր քաղցկեղից և ընդամենը 64 տարեկան էր։ Մաեստրոն պրոֆեսիոնալ երգիչների ու երաժիշտների մի քանի սերունդ է կրթել։

ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, ինչպես նաև Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ։

Մաեստրոյին վերջին հրաժեշտը տալու համար Օպերայի և բալետի երաժշտական ակադեմիա էին եկել նրա ընկերները, հարազատները, ՀՀ արվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ծանոթներ ու պարզապես անծանոթներ։

«Մեծ կորուստ մշակույթի և մեր ազգի համար»,- ասաց դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը։

«Պարզ, բաց, անկեղծ ընկեր էր Գրիգորիչը, չէր սիրում կեղծավորություն։ Ինքը երեսուն տարի մեծ գործունեություն է ծավալել»,- նշում է պրոդյուսեր Արմեն Սարգսյանը։

«Ընկերը չեմ եղել, բայց մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, վերջին երեք տարին եմ առիթ ունեցել ճանաչելու, հրաշալի արտիստ էր, ով փայլուն կատարեց իր առաքելությունը»,- ասում է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

Քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սա Արթուր Գրիգորյանի երաժշտական դարաշրջանն էր, որը նա կատերեց մեծագույն պատվով ու պատասխանատվությամբ։

«Արթուր Գրիգորյանի երաշժտական դարաշրջանը պետք է նոր սերունդը շարունակի»։ Հիշեցնենք՝ Արթուր Գրիգորյանը թաղվեց Երևանի քաղաքային պանթեոնում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում