Ամերիկյան զինատեսակներով լի ութերորդ ինքնաթիռը ժամանել է Ուկրաինա
copy image url

Ամերիկյան զինատեսակներով լի ութերորդ ինքնաթիռը ժամանել է Ուկրաինա

Արտաքին 3 տարի առաջ - 11:52 06-02-2022

Այսօր՝ փետրվարի 5-ին, ԱՄՆ ռազմական օգնությամբ ութերորդ ինքնաթիռը ժամանել է Ուկրաինա, առաքվել է 86 տոննա զինամթերք։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«8-րդ «թռչունը» ժամանել է Կիև, մեր զինված ուժերի այսօրվա զինամթերքի կշիռը 86 տոննա է»,- գրել է Ռեզնիկովը Twitter-ում։

Պաշտպանության նախարարը հայտնել է նաեւ, որ հունվարի 22-ից ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 650 տոննա զինամթերք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 3-ին Բորիսպիլի օդանավակայան է ժամանել ԱՄՆ ռազմական աջակցությամբ յոթերորդ ինքնաթիռը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված