Արգենտինայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել դեն նետել վերջին օրերին գնված «փչացած» կոկաինը։ Բուենոս Այրեսի քաղաքապետարանը հայտարարել է, որ կեղծ կոկաինից մահացել է առնվազն 23 մարդ, հաղորդում է The Guardian-ը։
Իշխանությունների տվյալներով, վերջերս Բուենոս Այրես նահանգում անորակ թմրամիջոցի խմբաքանակ է տարածվել։ Քննիչները կարծում են, որ խմբաքանակը կամ ինր-որ թույնով է ներծծված, կամ նոսրացված է մեկ այլ անհայտ նյութով:
Թմրանյութը շնչառության և սրտի կանգ է առաջացնում օգտագործելուց հետո մեկ ժամվա ընթացքում:
Արդեն հայտնի է թմրանյութի պատճառով մահվան 23 դեպքի մասին, ևս 84 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել։
Ոստիկանությունը սպասում է դիահերձման արդյունքներին, որպեսզի համեմատի արդեն առգրավված թմրանյութերը մահացածների կողմից օգտագործված թմրամիջոցների հետ: