Դանիայում երեք իրանցիներ դատապարտվել են Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսելու համար
copy image url

Դանիայում երեք իրանցիներ դատապարտվել են Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 21:02 04-02-2022

Դանիայի դատարանը երեք իրանցիների մեղավոր է ճանաչել Սաուդյան Արաբիայի համար տեղեկություններ հավաքելու և Իրանում ահաբեկչությանը աջակցելու մեջ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պարբերականի տվյալներով՝ իրանցիները մաս են կազմել Ահվազի ազատագրման համար արաբական պայքարի (ASMLA) շարժմանը և տեղեկություններ են փոխանցել սաուդցիներին Իրանի ռազմական զարգացումների մասին։

Նշվում է, որ 40-ից 51 տարեկան դատապարտվածներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Նրանց վերջնական պատիժը կտրվի մարտին։

2018 թվականին Դանիայում ահաբեկչություն է կանխվել, որը կազմակերպվել է, ըստ հետաքննության, ASMLA-ի զինյալների կողմից։

Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խոստացել էր Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել՝ զենքի և տեխնիկայի մատակարարումների տեսքով։ Վարչապետը նաև նշել է, որ Դանիայի խորհրդարանի իշխող կուսակցությունները պատրաստ են աջակցել հակառուսական պատժամիջոցներին՝ օգնելու Արևմտյան պետությունների կողմից «ռուսական ագրեսիայի» ընդհանուր զսպմանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի