Միջազգային տիեզերական կայանը, 2030 թվականին ավարտելով աշխատանքը, կընկղմվի Խաղաղ օվկիանոսի հատակը, այսպես կոչված՝ Նեմո կետում, հաղորդում է ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը։
Նեմո կետը Երկիր մոլորակի վրա ցամաքից ամենահեռավոր վայրն է, որը նաև հայտնի է որպես տիեզերանավերի գերեզմանոց: Այստեղ թափվում են տիեզերական աղբն ու հին արբանյակները։ 2001 թվականին Նեմո կետում վայրէջք է կատարել ռուսական «Միր» տիեզերակայանը։ ՄՏԿ-ն այնտեղ կհայտնվի ենթադրաբար 2031 թվականի սկզբին:
ՄՏԿ-ն, որը հինգ տիեզերական գործակալությունների համատեղ նախագիծ է, ուղեծրում է գտնվում 1998 թվականից: 2000 թվականից այստեղ մշտապես աշխատում է միջազգային անձնակազմ։ Միկրոձգողականության լաբորատորիայում իրականացվել է ավելի քան 3000 գիտական հետազոտություն։ Սակայն հետագա համատեղ աշխատանքի ծրագիրը հաստատվել է միայն մինչև 2024 թվականը։ Ցանկացած երկարաձգում պետք է համաձայնեցվի ՄՏԿ-ի բոլոր գործընկերների հետ:
NASA-ն հայտարարել է, որ տիեզերական ոլորտում ապագայում մեծ դեր կունենա առևտրային սեկտորը։ ՄՏԿ-ն շահագործումից հանելու պլանը նշանավորում է տիեզերական տարածության ոլորտում անցում դեպի նոր դարաշրջան՝ ցածր ուղեծրում ՝ մոտ Երկրին, գործունեության համար: