Ինչպես են արձագանքել թուրքերը Երևան-Ստամբուլ առաջին թռիչքին

Արտաքին 3 տարի առաջ - 19:28 03-02-2022

Երեկ Ստամբուլի օդանավակայան է վայրէջք կատարել Հայաստանից Ստամբուլ մեկնած օդանավը։ Ստամբուլ իջած հայերին թուրքերը դիմավորել են ծաղկեփնջերով, թուրքական ԶԼՄ-ները լուսաբանել են իրադարձությունը։ Ստորև ներկայացնում ենք թուրք օգտատերերի գրառումները այդ իրադարձության վերաբերյալ։

Kenan Uğur Ateş անունով օգտատերը թուրքական լրատվամիջոցներից մեկի հրապարակման տակ գրել է․ «Կարծում եմ՝ Հայաստանը դարձել է եղբայրական և բարեկամական երկիր»։

Kerim Metin Bulut․ «Բուրսայում չեն բարձրացրել Ադրբեջանի դրոշը, որ Հայաստանը չբարկանա»։

Hayati Aydın․ «Կովկասյան երկրները պարտավոր են միասին ապրել որպես հարևաններ, ինչ էլ որ անեն, շատ ավելի լավ կլիներ, որ չներխուժեին Ղարաբաղ»։

Ayyaş Çapulcu Robin Oskay․ «Խաղաղություն տանը, խաղաղություն աշխարհում..․ Լավ սկիզբ, քանի դեռ համահունչ է երկրի շահերին»։

Süha Güzey․ «Ասում են՝ մենք եղբայրներ ենք եղել, ինչպես նախկինում Ասադին էին ասում»։

Safiye Ünal, «Ես ուզում եմ, որ մեր ինքնաթիռները նրանցից շատերին տանեն այնտեղ, որտեղ իրենց իսկական տեղն է, և այլևս այնտեղից չվերադարձնեն»։

Ünal Arslan․ «Մնաց միայն մեկ թշնամի»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին