RT DE-ի արգելափակմանը մասնակցած անձանց մուտքը ՌԴ կարգելվի
copy image url

RT DE-ի արգելափակմանը մասնակցած անձանց մուտքը ՌԴ կարգելվի

Արտաքին 3 տարի առաջ - 18:36 03-02-2022

Ռուսաստանը պատրաստելու է RT DE հեռուստաալիքի հեռարձակման արգելափակմանը մասնակցած անձանց ցուցակը, որոնց մուտքը երկիր կարգելվի։ Այս մասին իր կայքում հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ գերմանական մեդիա-կարգավորիչի ոչ բարեկամական քայլերին ի պատասխան միջոցառումների շրջանակում իրենք մտադիր են կազմել «ԳԴՀ պետական ​​և հասարակական կառույցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք մասնակից են RT DE-ի հեռարձակման սահմանափակմանը, և այլ ճնշումներ գործադրել ռուսական մեդիա օպերատորի վրա, որին կարգելվի մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք»։

Միևնույն ժամանակ, նման ցուցակի հրապարակում «չի ենթադրվում», պարզաբանել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է նաև Գերմանիայում RT DE հեռարձակման արգելքին ի պատասխան այլ միջոցների մասին։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանում գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակցային կետի փակման մասին է։

Ամենից շատ դիտված