Թուրքիան կրակ է բացել Աֆրինի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ ANF
copy image url

Թուրքիան կրակ է բացել Աֆրինի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ ANF

Արտաքին 3 տարի առաջ - 20:19 01-02-2022

Թուրքիան կրկին հարձակում է իրականացրել իր ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք ուժայինները փետրվարի 1-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանկային կրակ են բացել Աֆրինի Շերա շրջանին կից Մերանազ, Ալքեմիյե և Շիվարխա գյուղերի ուղղությամբ։

Նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական կորուստներ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։

Ամենից շատ դիտված