Ավստրալիայի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
copy image url

Ավստրալիայի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

Արտաքին 3 տարի առաջ - 10:04 01-02-2022

Ավստրալիայի դեսպան Բրյուս Էդվարդսը հայրենակիցներին խորհուրդ է տվել հրաժարվել Ուկրաինա մեկնելուց, իսկ նրանք, ովքեր այժմ գտնվում են այդ երկրի տարածքում՝ լքել երկիրը։ Այս մասին դիվանագետը գրել է իր Twitter-ում։

«Ավստրալացիներին խորհուրդ ենք տալիս չմեկնել Ուկրաինա՝ զինված հակամարտության վտանգի պատճառով, մեր դեսպանատան աշխատակիցների ընտանիքները հեռացել են»,- գրել է նա սոցցանցում։

Դեսպանը նաև հավելել է, որ իր երկրի քաղաքացիներին խնդրում է լքել Ուկրաինան՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր այլ տրանսպորտ։ Նա հավելել է, որ այդ «ծառայությունները կարող են կարճ ժամկետում անհասանելի դանալ»։