Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 13.150 նոր դեպք
copy image url

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 13.150 նոր դեպք

Արտաքին 3 տարի առաջ - 14:43 31-01-2022

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 13.150 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում։

Անցած մեկ օրում երկրում առողջացել է 8503 մարդ, մահացել է 35 պացիենտ։ Կատարվել է 45.623 թեստ, այդ թվում՝ 27.148-ը՝ հակագենի և 18.475-ը՝ ՊՇՌ թեստ։ Կորոնավիրուսի դրական հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրվա կտրվածքով՝ 28,82%, վերջին 14 օրվա՝ 20,75%, վերջին յոթ օրվա՝ 23,8%։

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1.175.923 դեպք, մահացել է 14.980 մարդ։

Ընդհանուր առմամբ անցկացվել է 2.712.889 պատվաստում, օրական պատվաստվել է 1.665 մարդ։