«Շերեմետևոն» Եվրոպայի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանն է ճանաչվել Ստամբուլից հետո
copy image url

«Շերեմետևոն» Եվրոպայի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանն է ճանաչվել Ստամբուլից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 10:03 31-01-2022

«Անադոլու» գործակալությունը հրապարակել է Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհրդի տարեկան զեկույցը, որում ներկայացվում է աշխարհի օդանավակայանների վարկանիշը՝ ըստ ուղևորահոսքի ծավալի։

Աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանների առաջին եռյակում են Ստամբուլի, Մոսկվայի և Փարիզի օդանավակայանները:

«2021թ.-ի արդյունքներով, Ստամբուլի օդանավակայանը մեկ տարվա ընթացքում սպասարկել է 36.988.563 ուղևորի: Երկրորդ տեղում Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանն է (30.943.456), հաջորդում են Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը (26.201.698), Ամստերդամի «Շիպհոլ» օդանավակայանը և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը»,- փաստում են վարկանիշի տվյալները:

Ամենից շատ դիտված