«Վնուկովո» օդանավակայանն անցել է պարապուրդի ռեժիմի
copy image url

«Վնուկովո» օդանավակայանն անցել է պարապուրդի ռեժիմի

Արտաքին 2 տարի առաջ - 09:08 25-04-2022
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը չի համալրում անձնակազմը, իսկ աշխատակիցներին ուղարկել է հարկադիր պարապուրդի, գրում է «Իզվեստիա»-ն՝ օդանավակայանի մամուլի ծառայությանը հղումով։
Հաղորդվում է, որ աշխատակիցների մի մասին առաջարկվել է աշխատել կես դրույքով։ Պարբերականի տվյալներով, որոշ աշխատողներ արդեն հինգի փոխարեն շաբաթական երեք կամ չորս օր են աշխատում։ Օդանավակայանի անձնակազմի 30%-ը ծանուցվել է հետագա կրճատման մասին։
Նման միջոցներ են ձեռնարկվել ավիացիոն ոլորտի ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորված է արևմտյան պատժամիջոցներով։ 2022թ.-ին մարտին ուղևորահոսքը 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19%-ով. մեկ ամսվա ընթացքում Վնուկովոն սպասարկել է ընդամենը մոտ 990 հազար ուղևորի։

Ամենից շատ դիտված