Հարավային Աֆրիկայում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը, բժիշկները հայտնել են վարակի նոր ախտանշանի մասին, որը հատուկ չէ կորոնավիրուսի մյուս շտամներին։ Ըստ jpost.com-ի՝ խոսքը մկանային ցավի, մասնավորապես մեջքի ցավի մասին է, որի մասին տեղեկացնում են հիվանդները։
Նշվում է, որ հնդիկ և նորվեգացի հետազոտողների տվյալները հաստատում են այս պնդումը։ Ենթադրվում է, որ մեջքի ցավը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է օրգանիզմում բորբոքային պրոցեսներով, քանի որ իմունային համակարգը պայքարում է վիրուսի դեմ:
Մտավախություն է առաջացնում նաև այն փաստը, որ շատ հիվանդներ, որոնք արդեն հիվանդացել են COVID-19-ով, շարունակում են բողոքել մեջքի ցավից ապաքինվելուց հետո։ Այս կապակցությամբ բժիշկները եզրակացնում են, որ այս ախտանիշը, ըստ երևույթին, կարող է երկար պահպանվել կորոնավիրուսով վարակվածների մոտ։