ԱՄՆ-ում խոշոր ավտովթարի հետևանքով ինը մարդ է զոհվել
copy image url

ԱՄՆ-ում խոշոր ավտովթարի հետևանքով ինը մարդ է զոհվել

Արտաքին 3 տարի առաջ - 17:19 30-01-2022

ԱՄՆ-ի Նևադա նահանգի Հյուսիսային Լաս Վեգաս քաղաքում առնվազն ինը մարդ է մահացել վեց ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնում է KTNV-TV հեռուստաալիքը՝ տեղի ոստիկանությանը հղումով։

Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 29-ին, արագության գերազանցման պատճառով։ Ոստիկանության տվյալներով՝ Dodge Challenger մակնիշի ավտոմեքենան անցել է կարմիր լույսի տակով և մխրճվել մի քանի մեքենաների մեջ:

Dodge-ի վարորդը և մեքենայում գտնվող ևս մեկ ուղեւոր մահացել են։ Ընդհանուր առմամբ մահացել է ինը մարդ, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։

«Մենք երբեք չենք տեսել ճանապարհատրանսպորտային պատահար այսքան մեծ թվով զոհերով»,- ասել է քաղաքի ոստիկանության սպա Ալեքսանդր Կուևասը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոլիվուդյան աստղ, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել։ Ինքը՝ դերասանը, չի տուժել։ Սակայն նրա մեքենային բախված մեքենայի կին վարորդը հոսպիտալացված է։