Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից գումար գողանալու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել
copy image url

Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից գումար գողանալու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել

Ներքին 3 տարի առաջ - 14:27 29-01-2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գումար են գողացել:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը:

Կատարվում է քննություն:

Ամենից շատ դիտված