Բրազիլիայի նախագահը սոցցանցերում հրապարակել է գաղտնի փաստաթղթեր
copy image url

Բրազիլիայի նախագահը սոցցանցերում հրապարակել է գաղտնի փաստաթղթեր

Արտաքին 3 տարի առաջ - 15:53 28-01-2022

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին ոստիկանները կհարցաքննեն գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով։ Պետության ղեկավարը սոցցանցերում հրապարակել է գաղտնի փաստաթղթերի լուսանկարը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Որոշումը ստորագրել է Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը։ Բոլսոնարուն պետք է ցուցմունք տա հունվարի 28-ին։

Բոլսոնարուն սոցցանցերում հրապարակել է գաղտնի փաստաթղթեր Բարձր ընտրական դատարանի համակարգի վրա հարձակումների չավարտված գործից: Հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։

Այդ ժամանակ Բոլսոնարուն սոցցանցերում տեղադրել է փաստաթղթերի լուսանկարն ու հայտարարել, որ երկրի էլեկտրոնային քվեարկության համակարգը խոցելի է կոտրելու և մեքենայություննների համար։

Ամենից շատ դիտված