ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հանդիպումներ կունենա բոլոր պետությունների ղեկավարների հետ, որոնք կժամանեն Պեկինի Օլիմպիական խաղերին ներկա գտնվելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին։
«(Նախագահը) ողջույնի բանկետ կանցկացնի պետությունների ղեկավարների, կառավարությունների ղեկավարների, թագավորական ընտանիքների անդամների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների համար, որոնք ժամանել են Չինաստան՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար»,- նշել են ԱԳՆ-ում:
Պուտինի և այլ առաջնորդների հետ հանդիպումները կանցկացվեն փետրվարի 4-ից 6-ը։ Ընդգծվում է, որ Սի Ծինփինը նաև երկկողմ միջոցառումներ կանցկացնի, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։