Քիմ Քարդաշյանն Ինստագրամից հեռացրել է լուսանկարը՝ անհաջող ֆոտոշոփի մեջ մեղադրանքներից հետո
copy image url

Քիմ Քարդաշյանն Ինստագրամից հեռացրել է լուսանկարը՝ անհաջող ֆոտոշոփի մեջ մեղադրանքներից հետո

Ավելին 3 տարի առաջ - 20:21 27-01-2022

Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Instagram-ից ջնջել լողազգեստով լուսանկարը այն բանից հետո, երբ օգտատերերը նկատել են, որ նա չափն անցնում է նկարները խմբագրելով։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։

Լուսանկարում հեռուստաաստղը լողափով զբոսնում է իր Skims ապրանքանիշի նոր հավաքածուից սև լողազգեստով։ Սակայն երկրպագուները նկատել են, որ Քիմ Քարդաշյանի մեկ ոտքը շատ անբնական ձևով է մոնտաժվել, քանի որ այն շատ նիհար է թվում՝ համեմատած նրա մարմնի մյուս հատվածների հետ։

Նկարը հեռացվել է, սակայն դրա սքրինշոթը հայտնվել է Քիմ Քարդաշյանի երկրպագուների էջերից մեկում։

«Քիմ, ի՞նչ է պատահել քո ոտքին», «Քիմ, Քիմ, Քիմ, քո աջ ոտքը կարծես․․ էէէ...»,- արձագանքել են օգտատերերը։

Մեկնաբաններին զարմացրել է նաև այն, որ Քիմ Քարդաշյանը բազմաթիվ լուսանկարներով գրառումից ընդամենը մեկը հեռացնելու հնարավորություն ունի, թեև սովորական օգտատերերը դա չեն կարող անել։

Ամենից շատ դիտված