Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը՝ զորքեր ուղարկելով Սլովակիա։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ երկրի կառավարությունում աղբյուրներին հղումով։
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով, դա կապված է Ուկրաինան ՌԴ-ի հիպոթետիկ ներխուժումից պաշտպանելու Մեծ Բրիտանիայի ջանքերի հետ։ Նրանք ընդգծել են, որ դեռ վերջնական որոշում չկա։