Լոնդոնի Գերագույն դատարանը հաստատել է ուլիան Ասանժի միջնորդությունը՝ վիճարկելու իր սեփական արտահանձնումը Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտնում է նրա հիմնած WikiLeaks կայքը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունել է որոշումը: Ասոցիացիայի բրիտանական մասնաճյուղի տնօրենի խոսքով՝ Ռեբեկա Վինսենթը նշել է, որ սա դրական քայլ է, բայց ոչ բավարար։
Դեկտեմբերին Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ-ի միջնորդությունը և թույլ է տվել Ասանժին արտահանձնել Բրիտանիայից։ Դեկտեմբերի 23-ին լրագրողը դիմում է ներկայացրել՝ որոշումը բողոքարկելու խնդրանքով։
ԱՄՆ-ում Ջուլիան Ասանժին մեղադրում են Պետդեպարտամենտի հույժ գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մեջ։