ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի «հարձակմանը» Բալթյան երկրներում․ Le Figaro
copy image url

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի «հարձակմանը» Բալթյան երկրներում․ Le Figaro

Արտաքին 3 տարի առաջ - 13:56 23-01-2022

Բալթյան երկրներում անցկացվում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց ընթացքում գործողություններ են մշակվում պոտենցիալ թշնամու հարձակման դեպքում։ Զորավարժությունների մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro թերթը։

Նյութում նշվում է, որ արևելյան թևի վրա հիմնված ստորաբաժանումների խնդիրն է զսպել հակառակորդի հարձակումը, քանի դեռ դաշինքը չի պատրաստել ռազմական պատասխան։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն մշակում է տարբեր երկրների՝ ֆրանսիական, գերմանական և բրիտանական զորամիավորումների համատեղ գործողություններ Բալթյան երկրներում:

Զորավարժությունների ընթացքում օգտագործվում են տանկեր, զրահատեխնիկա, հետևակի մարտական ​​մեքենաներ։

«Այս վիթխարի տարածքում հնարավոր է նաև տանկերից ուսումնավարժական կրակահերթեր իրականացնել կենդանի լիցքերով, իսկ Եվրոպայում նման «բնական» պոլիգոններ պարզապես չկան»,- նշում է թղթակիցը։

Լրագրողն ընդգծում է, որ Բալթյան երկրներում շատ ռուսներ են ապրում. Նրա խոսքով՝ իրենք հատուկ ինքնություն չեն հավակնում, այդուհանդերձ, լատվիական, լիտվական և էստոնական հատուկ ծառայությունները վերահսկում են նրանց տրամադրությունները։

Ավելի վաղ Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Մարկուս Զեդերը հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկար ժամանակ օրակարգում չի լինի։

Ամենից շատ դիտված