WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք
copy image url

WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք

Ներքին 3 տարի առաջ - 20:45 22-01-2022

«Ընձառյուծի պահպանություն» ծրագրի շրջանակում WWF Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Մխիթարյանի միջև ստորագրվել է նվիրատվության պայմանագիր։

WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք՝ տարածքի վերահսկման, մոնիթորինգի և պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։

2002 թվականից ի վեր WWF-Հայաստանը տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ երաշխավորելով ավելի լավ բնապահպանական ապագա:

Ամենից շատ դիտված