Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է ույղուրների ցեղասպանությունը Չինաստանում
copy image url

Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է ույղուրների ցեղասպանությունը Չինաստանում

Արտաքին 3 տարի առաջ - 13:38 22-01-2022

Ֆրանսիայի Ազգային ժողովը Չինաստանում ույղուրների ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, հաղորդում է RFI-ն:

Փաստաթուղթը հաստատվել է գրեթե միաձայն. կողմ է քվեարկել Ազգային ժողովի 169 պատգամավոր, ձեռնպահ է եղել՝ հինգ և դեմ՝ ընդամենը մեկ պատգամավոր։

Փաստաթղթի համաձայն, Ազգային ժողովը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների կողմից ույղուրների նկատմամբ իրականացված բռնությունը պաշտոնապես ճանաչում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպանություն» և դատապարտում է այն։

Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնել նաև Չինաստանում բնակվող այլ թյուրքական ժողովուրդների՝ ղազախների, ուզբեկների, թաթարների և ղրղզների ներկայացուցիչների ճակատագրի վերաբերյալ։