Թուրքիան անհանգստանում է, որ Իսլանդիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
copy image url

Թուրքիան անհանգստանում է, որ Իսլանդիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Արտաքին 3 տարի առաջ - 11:00 19-05-2021

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը երկուշաբթի խնդրել է Իսլանդիայի իր գործընկեր Ստեյգրիմուր Սիգֆուսոնին չսատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Սիգֆուսոնին ուղղված նամակում Մուստաֆա Շենթոփը նշում է, որ Իսլանդիայի խորհրդարանում ներկայացված բանաձեւի նախագիծը «կառուցված է անհիմն մեղադրանքների վրա»:

«Տեղեկացա, որ խորհրդարան է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը հիմնված է անհիմն մեղադրանքների վրա և նպատակ ունի 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել: Ակնհայտ է, որ նման անհիմն փորձերը, որոնք, ինչպես գիտենք, ի հայտ են եկել որոշ շրջանակների սադրանքով, այլ բանի չեի հանգեցնի, քան կստվերեն մեր երկրների միջև գոյություն ունեցող լավ հարաբերությունները», — ասում է նամակում Շենթոփը: