Մեծ Բրիտանիան կարող է հարյուրավոր զինվորականներ ուղարկել Ուկրաինային հարակից երկրներ. Times
copy image url

Մեծ Բրիտանիան կարող է հարյուրավոր զինվորականներ ուղարկել Ուկրաինային հարակից երկրներ. Times

Արտաքին 3 տարի առաջ - 14:42 21-01-2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մի քանի հարյուր զինվորական կուղարկի Ուկրաինային հարակից երկրներ՝ Ռուսաստանին «զսպելու» համար։ Այս մասին հաղորդել է The Times-ը՝ հղում անելով գերատեսչության սեփական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ խոսքը Լեհաստանի և Մերձբալթյան երկրների մասին է։ Այժմ նախարարությունում քննարկվում է զորքերի վերատեղակայման հնարավորությունը՝ Արևելյան Եվրոպայում առաքելություններն ուժեղացնելու համար: Դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներում:

Այժմ Էստոնիայում գտնվում է մարտական ​​խումբ, որում կան 830 բրիտանացի և մոտ 300 ֆրանսիացի զինվորներ։ Հանրապետությունում կան նաև Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր, ինքնագնաց հրետանի, զրահատեխնիկա և հակաօդային պաշտպանության տեխնիկա։

Բացի դրանից, այս պահին Լեհաստանում են գտնվում 140 բրիտանացի զինծառայողներ, ևս մոտ հարյուրը՝ Ուկրաինայում։