Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու փորձը
copy image url

Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու փորձը

Արտաքին 3 տարի առաջ - 09:58 21-01-2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ-ի իշխանությունների հետ կապված հինգ անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու փորձն արգելափակվել է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ ԱԽ-ի աղբյուրին։

Ավելի վաղ ԱՄՆ-ն առաջարկել էր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի կառավարության հետ կապված մի շարք անձանց դեմ՝ Փհենյանի հերթական հրթիռային փորձարկման պատճառով։ Սակայն, այդ նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ գումարված ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանն ու Չինաստանը կիրառեցին իրենց վետոյի իրավունքը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը միակողմանի պատժամիջոցներ էր սահմանել յոթ անձանց նկատմամբ՝ ՌԴ քաղաքացու և Ռուսաստանում ու Չինաստանում բնակվող ԿԺԴՀ-ի վեց քաղաքացիների նկատմամբ։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսաստանյան «Պարսեկ» ընկերության դեմ, որին ԱՄՆ իշխանությունները կասկածում են Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի համար տեխնոլոգիաներ և ապրանքներ մատակարարելու մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի