ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան զորքեր չի ուղարկի Ուկրաինա, եթե նույնիսկ Ռուսաստանը «ներխուժի» այդ երկրի տարածք, գրում է Associated Press-ը։
«Ռուս-ուկրաինական պատերազմին ուղղակիորեն չներգրավվելու պատճառը պարզ է. Միացյալ Նահանգները պայմանագրային պարտավորություններ չունի Ուկրաինայի հանդեպ, և Ռուսաստանի հետ պատերազմը հսկայական արկածախնդրություն կլիներ՝ հաշվի առնելով տարածաշրջանի ապակայունացման և էսկալացիայի պոտենցիալը՝ մինչև սարսափելի աստիճանի միջուկային հարվածներով փոխանակման ռիսկը»,- գրում է հոդվածագիր Ռոբերտ Բարնսը։
Միևնույն ժամանակ, Բայդենի վարչակազմը «փորձում է կենտրոնանալ Չինաստանի վրա՝ որպես անվտանգության գլխավոր սպառնալիք», հիշեցնում է գործակալությունը։