ԱՀԿ-ն առաջարկել է չեղարկել միջազգային ուղևորությունների դեպքում գործող սահմանափակումները
copy image url

ԱՀԿ-ն առաջարկել է չեղարկել միջազգային ուղևորությունների դեպքում գործող սահմանափակումները

Արտաքին 3 տարի առաջ - 09:52 20-01-2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների կոմիտեն համաշխարհային հանրությանը խորհուրդ է տվել վերացնել կամ մեղմել միջազգային ուղևորությունների հետ կապված սահմանափակումները՝ նման միջոցառումների անարդյունավետության պատճառով: Այս մասին ասվում է կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՀԿ կայքում։

Փորձագետները խոստովանել են, որ ուղևորությունների սահմանափակումները օգուտ չեն տալիս և շարունակում են նպաստել երկրների տնտեսական և սոցիալական սթրեսին:

«Օմիկրոն տարբերակի հայտնաբերումից հետո այդ շտամի տարածման նպատակով մտցված ուղևորությունների հետ կապված սահմանափակումների ձախողումը խոսում է նման միջոցների անարդյունավետության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն նաև մեկնաբանել է դիմակներ կրելու և կորոնավիրուսային թեստի տվյալներ կամ պատվաստումների վկայագրեր ներկայացնելու պահանջը։ Փորձագետներն ընդգծել են, որ նման գործողությունները պետք է հիմնված լինեն ռիսկերի գնահատման վրա և ֆինանսական բեռ չհանդիսանան ուղևորների համար։

Ամենից շատ դիտված