Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8545 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ամբողջ ընթացքում։
Մեկ օր առաջ նույնպես ռեկորդ էր գրանցվել՝ հաստատվել էր 7521 նոր դեպք։
Նախօրեին կատարվել է 63.605 թեստ. ՊՇՌ թեստ՝ 30.255, հակագենի արագ թեստ՝ 33,350: Կառավարական stopcov.ge պորտալի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը մեկ օրում կազմել է 13,72%, վերջին 14 օրերին՝ 10,44%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 10,93%։