Աշխարհի բնակչության կեսից ավելին ամբողջությամբ պատվաստված է COVID-19 կորոնավիրուսի դեմ։ Այս մասին երեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։
«Այս պահին, եթե նայենք աշխարհի ամբողջ բնակչությանը, մարդկանց կեսից ավելին ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին», - ասել է նա Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստի ժամանակ՝ նվիրված COVID պատվաստանյութերի բաշխմանը:
Միաժամանակ Ռայանը նշել է, որ որոշ շրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակը շատ ցածր է։ Այսպիսով, Աֆրիկայում պատվաստված է մայրցամաքի բնակչության միայն 7%-ը։
Նա ընդգծել է, որ առանց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդար բաշխման հնարավոր չի լինի կանգնեցնել կորոնավիրուսի համաճարակը աշխարհում։