Նորվեգիայում սկսվելու են Բրեյվիկի վաղաժամկետ ազատ արձակման լսումները
copy image url

Նորվեգիայում սկսվելու են Բրեյվիկի վաղաժամկետ ազատ արձակման լսումները

Արտաքին 3 տարի առաջ - 11:53 18-01-2022

Նորվեգիայում այս շաբաթ կսկսվեն զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկի գործով աղմկահարույց լսումները։ Դատարանը կքննի նրա պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը։ Ըստ CNN-ի, գործընթացը կտևի երեք օր։

Լսումները տեղի կունենան բանտի ներսում, որը կառուցվել է ծայրահեղ աջ արմատականի համար, որն իր պատիժն է կրում 2011թ.-ին 77 նորվեգացիների կյանք խլած ահաբեկչություն իրականացնելու համար:

Բրեյվիկի իրականացրած պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել Օսլոյի կենտրոնում, տուժել է մոտ 150 մարդ։

Մարդասպանը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման։ Ժամկետը կարող է անժամկետ երկարաձգվել, եթե դատարանը գտնի, որ հանցագործը դեռևս վտանգավոր է հասարակության համար։

Բրեյվիկը պատիժը կրում է մեկուսարանում, որտեղ կա 3 սենյակ, հեռուստացույց, ցնցուղ, համակարգիչ և մարզասարքեր։ Նա սովորելու և նույնիսկ համալսարանում քննություններ հանձնել հնարավորություն ունի։

Բրեյվիկը պնդում է, որ վտանգավոր չէ հասարակության համար և պահանջում է ազատ արձակել իրեն։ Հոգեբույժը եզրակացրել է, որ ահաբեկչի վիճակը չի փոխվել։ Նորվեգիայի դատախազությունը զգուշացրել է Բրեյվիկի կողմից նոր հանցագործությունների վտանգի մասին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի