Բոլորը սուրբ էին, միայն Ռուբինյա՞նն էր գործակալ
copy image url

Բոլորը սուրբ էին, միայն Ռուբինյա՞նն էր գործակալ

Միտք 3 տարի առաջ - 23:07 17-01-2022

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, այդ դաշինքում անձամբ Ռոբերտ Քոչարյանի թևը ներկայացնող Ագնեսա Խամոյանն այսօր որոշել էր Քոչարյանի պաշտոնավարման տարիները փառաբանելուց զատ՝ նաև Թուրքիայի հետ բանագնաց նշանակված ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին սադրել, թե նա Թուրքիայի ազդեցության գործակալ է։ Ռուբինյանն էլ հոգով, տեսքով ու ամեն ինչով մանուկ մի երիտասարդ, որ փողոցային նորմալ կյանք չի տեսել, փողոց չի իջել, բայց իշխանության ուղիղ փողոցից է եկել, տրվեց Ագնեսայի սադրանքին և հարձակվեց նրա վրա, թե «հեսա կասեմ՝ ով է գործակալը, ինչ ուզեմ՝ կանեմ, կարգի հրավիրեք նրան», և այսպես շարունակ։ Իսկական մանկապարտեզ։ Ագնեսան ներքևից էր բղավում Ռուբինյանի վրա, նա՝ վերևից։ Վերջում չդիմացավ ու որոշեց իր «տղամարդկությունը» ցուցադրել՝ ԱԺ նախագահությունից իջնել ներքև ու հարձակվել ընդդիմադիրների վրա։ Բայց վայրկյաններ անց խելոք բարձրացավ վերև․ երևի կողքից իրեն «պադերժկա» անող չկար, ուստի որոշեց իր «տղամարդկությունը», ամեն դեպքում, չփորձել ցուցադրել, մարդ ես՝ հանկարծ չձախողի։ Ամեն ինչ իրականում շատ ծիծաղելի է։ Ընդդիմությունը՝ Ագնեսա Խամոյանի դերակատարմամբ, որոշել է մերկացնել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի գործակալ լինելը։ Եվ ամբողջ դիսկուրսը ԱԺ դահլիճում ծավալվում էր հենց դրա շուրջ՝ ով է ում գործակալը, կամ գործակա՞լ է արդյոք Ռուբինյանը, թե՞ ընդամենը պատահական ընտրված բանագնաց։ Ու եթե առաջնորդվենք «Հայաստան» դաշինքի տրամաբանությամբ, ապա միայն Ռուբինյա՞նն է Թուրքիայի ազդեցության գործակալ իրենց իշխանության մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը տվեց թուրքերին, գործակա՞լ չէ, իսկ Արարատ Միրզոյանը, որի գործակալ լինելու վերաբերյալ Միքայել Մինասյանը թղթեր էր հրապարակել, գործակա՞լ չէ։ Իսկ նույն օրը ԱԺ միջանցքում ճեպազրույց տվող Խաչատուր Սուքիասյանը, որը երազում է Թուրքիայի հետ սահմանները բացվելու մասին, որ իր բիզնեսները զարգացնի թուրք եղբայրների հետ և ամեն առիթով գովերգում է Թուրքիայի հետ հարաբերութունների լավացման գործընթացը, գործակա՞լ չէ։ Իսկ Թուրքիայում ապրած ու, ըստ մամուլի հրապարակումների, տարբեր հակահայկական ծրագրերի մասնակցած Մարիա Կարապետյանն ու մյուս ՔՊ-ական պատգամավորները Թուրքիայի գործակալնե՞ր չեն։ Այսինքն՝ բոլորը սուրբ էին, միայն Ռուբինյա՞նն էր գործակալ։ «Հայաստան» դաշինքում չեն գիտակցում, որ դրանով իրենք կռիվ են գցում ՔՊ-ի ներսում, ու վաղը գալու են իրենցից հաշիվ պահանջեն, թե ինչու են միայն Ռուբինյանին հռչակում Թուրքիայի ազդեցության գործակալ՝ ստվերելով իրենց լուրջ դերակատարումն այդ հարցում։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում