Հունաստանը սկսում է տուգանել չպատվաստված տարեցներին
copy image url

Հունաստանը սկսում է տուգանել չպատվաստված տարեցներին

Արտաքին 3 տարի առաջ - 17:53 16-01-2022

Հունվարի 16-ից Հունաստանի իշխանությունները կսկսեն տուգանել 60-ն անց մարդկանց, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Չպատվաստված տարեց քաղաքացիները ամեն ամիս կտուգանվեն 100 եվրոյով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այս միջոցառումը բացատրել է վարակվածների թվի ավելացմամբ և կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալով։ Նրա խոսքով՝ հանրապետությունում հոսպիտալացվածների և կորոնավիրուսից մահացածների մեծ մասը 60 տարեկանից բարձր քաղաքացիներ են։

«Սա պատիժ չէ։ Ես կասեի, որ սա առողջության գինն է։ Նախազգուշական խթան, կյանքի ազդակ, բայց ես կարծում եմ, որ դա նաև արդարադատություն է պատվաստվածների շատ ավելի մեծ թվի համար: Իմ որոշումը նշանակում է պաշտպանություն, ոչ թե պատիժ»,- հայտարարել է վարչապետը։

Հունաստանի կառավարության խոսնակ Յանիս Իկոնոմուն ասել է, որ պետությունը չի հետաձգի տուգանքի սահմանումը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացառել էր երկրում տուգանքների ներդրումը կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար։ Նա այսպես է մեկնաբանել ավստրիական իշխանությունների՝ պատվաստումից հրաժարվելու համար մինչև 7200 եվրո տուգանք կիրառելու պլանների մասին տեղեկությունը։

Ամենից շատ դիտված