Լիլիթ Հովհաննիսյանը նոր ալբոմ է թողարկել
copy image url

Լիլիթ Հովհաննիսյանը նոր ալբոմ է թողարկել

Ավելին 3 տարի առաջ - 23:59 15-01-2022

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում, երկարատև դադարից հետո, դիմել է իր հետևորդներին և երկրպագուներին, տեղեկացնելով, որ նոր ալբոմ է թողարկում։

«Բարև սրտիկներ,

Ո՞նց եք։
Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր լույս է տեսել իմ՝ 10 remake-ներից բաղկացած ալբոմը, որում ընդգրկել եմ այն երգերս, որոնք, ձեր կողմից առավել սիրված լինելու պատճառով, թերևս, ուղեկցելու են ինձ իմ ողջ կյանքի ընթացքում։ Երգերն արված են տարբեր ժանրերում (EDM, Future house, Future Bass, Discofunk, DancePop, Electro Ethno, Organic, Country և այլն)։ Այն իրականացրել ենք George Brainshaker-ի հետ միասին։ Այսպես երգերս նոր կյանք ու նոր շունչ են ստացել։ Այսօրվանից հերթով կներկայացնեմ դրանք ձեր ուշադրությանը»,- գրել է երգչուհին։

Ամենից շատ դիտված