Քրիստոսի արձանը ամեն ինչ փորձելու հետևանք է. հոգեբան
copy image url

Քրիստոսի արձանը ամեն ինչ փորձելու հետևանք է. հոգեբան

Խոսք 3 տարի առաջ - 19:34 14-01-2022

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա ընտանիքը նախաձեռնությամբ են հանդես եկել։ Ծառուկյանը հայտնել է, որ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար. «Հետևել Տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը... Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու: Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- գրել է Ծառուկյանը։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ խոսել է հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ պատճառով են առհասարակ մարդիկ կառուցում եկեղեցիներ, սրբերի արձաններ կամ նմանատիպ շինություններ, ո՞րն է իրենց մոտիվացիան և ինչի հետ է կապված։

Հոգեբանը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ շինություններ, արձաններ և առհասարակ եկեղեցիներ կառուցելու համար դրդապատճառները կարող են լինել տարբեր, հնարավոր է՝ լինի ամբիցիայի բավարարում, կամ էլ պարզապես հավատքի դրսևորում, կամ էլ մեղքերի թողության համար միջոց, իսկապես շատ տարբեր կարող են լինել պատճառները։ Ամեն մեկի մոտ կարող է տարբեր լինել մոտիվացիան, միանշանակ չի լինի ասել, որ երբ մարդ կառուցում է եկեղեցի, ապա կարող է պատճառը մի բանի համար լինել։ Եթե կոնկրետ ուզում է Քրիստոսի ամենաբարձր արձանը կառուցել ամբողջ աշխարհում՝ ես չեմ կարծում, որ դա հավատի նշան է ուղղակի, դա նշանակում է ձգտում, քանի որ մարդ ցանկացած ժամանակ ունի սանդղակ։ Ցանկացած մարդ պետք է աճի, ու դրա համար կա հստակ նշաձող։ Կոնկրետ պարոն Ծառուկյանի անձը չեմ ուսումնասիրել, բայց կարող եմ ասել, որ քանի որ ինքը հասել է որոշակի լեվլի, պետք է աճի, գուցե այդպիսի բաներ է անում իրեն բավարարելու համար։ Պարտադիր չէ, որ մահը մոտ լինի, նոր որոշի մեղքերի թողության համար նման բաներ կառուցի, կամ ի՞նչ գիտի՝ իր մահը մո՞տ է, թե՞ չէ, անգամ մեռնող մարդը հույս է ունենում իր մեջ, և մոտիվացիան լինում է բոլորովին հակառակը ու հնարավորինս իր անձից հեռու է վանում դա։ Ավելի հավանական է, որ դա անում են հասարակությանը դուր գալու համար։ Թող կառուցի, եթե ՀՀ-ում գտնվի համաշխարհային մեծության անձ, ոչ մի վնաս դա մեզ չի տա՝ անկախ նրանից, թե դա նա ինչ մոտիվացիայով է անում, անո՛ւմ է, թող անի, եթե մարդ իր սրտի խորքից ելնելով ու ըստ հավատի է անում, թող անի, եթե հավատացյալ է իսկապես, կարող է փոքրիկ գյուղերում փոքրիկ եկեղեցիներ կառուցել, բայց աննկատ՝ ոչ այդքան ամպագոռգոռ, էլի։ Սակայն այդ ամենը փաստում է, որ Գագիկ Ծառուկյանն ունի իր սեփական ամբիցիաները, համ էլ հավատացյալ է, որը հակասում են իրար։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված