Հայաստանի խաղաղապահ զորակազմը հեռացել է Ալմաթիից
copy image url

Հայաստանի խաղաղապահ զորակազմը հեռացել է Ալմաթիից

Արտաքին 3 տարի առաջ - 10:32 14-01-2022

ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից հեռացել են Ալմաթիից և մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր:

Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ Հայաստանի ստորաբաժանումներն իրենց ավտոմոբիլային տեխնիկան բեռնել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռներում և անձակազմով հանդերձ մեկնել Ալմաթիի օդանավակայանից:

Ամենից շատ դիտված