Վրացական ռազմական զորակազմը լքել է Աֆղանստանն այս երկրից օտարերկրյա զորքերի ընդհանուր դուրսբերման շրջանակում:
Զինվորականները վերադարձել են իրենց հայրենիք ամերիկյան C-17A Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Այս մասին գրում է «Վոեննիյ օբոզրեվածել» տելեգրամյան ալիքը:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Քեննեթ Մաքքենզին ասել է, որ Պենտագոնն Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո այլևս օդային աջակցություն չի ցուցաբերելու կառավարական ուժերին: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նախկինում Աֆղանստանի ազգային բանակի ուժերը կարող էին օդային աջակցություն խնդրել որոշ հենակետերի վրա հարձակման դեպքում: