Նազարբաևի դուստրը դիմել է ղազախստանցիներին
copy image url

Նազարբաևի դուստրը դիմել է ղազախստանցիներին

Արտաքին 3 տարի առաջ - 12:36 13-01-2022

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դուստրը՝ Ալիան, ասել է, որ ծանր է տանում երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Այս մասին հաղորդվում է նրա Instagram-ի էջում։

Ալիա Նազարբաևան նաև շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին՝ հորն աջակցելու համար։

«Ծանր սրտով եմ հետևում մեր երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Զոհերի ու տուժածների համար ցավն ու ափսոսանքն արտահայտելու խոսքեր չկան։ Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին»,- գրել է Ղազախստանի նախկին նախագահի դուստրը։

Նա սխալ է համարում, երբ մարդիկ զոհվում են խաղաղ պայմաններում, անօրինական ցույցերի արդյունքում։

«Շնորհակալ եմ նաև աջակցության խոսքերի համար, որոնք ստանում եմ ձեզանից։ Եվ շնորհակալություն հայրիկիս այս պահին բարոյապես աջակցելու համար»,- ասել է Ալիան:

Ամենից շատ դիտված