Նազարբաևի դուստրը չի ներկայացել Մաժիլիսի նիստին
copy image url

Նազարբաևի դուստրը չի ներկայացել Մաժիլիսի նիստին

Արտաքին 3 տարի առաջ - 13:50 12-01-2022

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգան, չի մասնակցել խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստին։ «Ինտեսրֆաքս»-ի փոխանցմամբ՝ պատճառը հիվանդությունն է եղել։

Հստակեցվում է, որ Դարիգա Նազարբաևան Մաժիլիսի նիստերին չի մասնակցել երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։

Ղազախստանում զանգվածային ցույցերի և անկարգությունների ժամանակ որոշ պարբերականներ հաղորդեցին, որ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը և նրա ընտանիքի անդամները լքել են երկիրը։

Հունվարի 9-ին Նազարբաևի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ նա գտնվում է Նուր-Սուլթանում և կապի մեջ է Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Ամենից շատ դիտված